2011/10/30

Արդյոք կա՞ սեր առաջին հայացքից

Արդյոք կա՞ սեր առաջին հայացքից

Միանշանակ պատասխան տալ, թերևս, հնարավոր չէ: Ոմանք գտնում են, որ իսկական սերը ծագում է հենց առաջին հայացքից, մի ակնթարթ, մի անակնկալ հայացք ու... հոգիդ տակնուվրա է լինում, փոխվում է վարքագիծդ, քեզ այլևս չես ճանաչում: Ոմանց կարծիքով էլ, եթե առաջին հայացքից ինչ-որ զգացում է ծագում, այնուամենայնիվ, ապա դա ամենևին էլ սեր չէ, պարզապես համակրանք է: Հատկապես կանայք այդ զգացումը շփոթում են սիրահարվածության հետ: Ըստ նրանց` այդպիսի սերը ավելի խաղի է նման, իսկ յուրաքանչյուր խաղ ենթադրում է մասնակիցներ, որոնք փնտրում են նոր տպավորություններ ու նոր արկածներ:

"Սերը պետք է աճի, զարգանա, և միայն իրար ճանաչելու արդյունքը կարող է սեր անվանվել",- սա է նրանց կարծիքը:
Այնուամենայնիվ, առաջին հայացքից ծնված սերը հզորագույն ուժ է: Այն կարող է մարդու կյանքում բեկումնային լինել: Կայծակնային արագությամբ ծնվելով` այն ցնցում է քեզ, մթագնում ուղեղդ... ու այլևս անհնար է դառնում կառավարել սիրտդ:

Հետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից ծնված սերը երբեք չի մոռացվում և միշտ իր տաքուկ տեղն ունի մարդու հիշողություններում: Եվ գոնե մեկ անգամ սիրահարվել է առաջին հայացքից, թերևս երբեք էլ չի մոռանա թե հանդիպման օրը, թե վայրը, և թե այդ օրվա եղանակը:
Ուրեմն, կա՞ սեր առաջին հայացքից:
"Սերը սկսվում է սիրուց",- ասում էին հին մտածողները: Եվ էական չէ` սիրահարվել ես առաջին, թե երկրորդ հայացքից: Կարևորն այն է, որ սերն այդ ամուր ու հարատև լինի, ու սիրածդմարդու մասին ակնթարթային հիշողությունն ամեն անգամ տակնուվրա անի հոգիդ...
Աղբյուր` ArmEco.am

Комментариев нет:

Отправить комментарий