2011/05/29

Թարմացումներ կայքում

Հնարամիտ նկարներ

Գիտեք որ...



  • Ամերիկացի գիտնականները հաշվել են, որ երկիր մոլորակը կշռում է 5972 պետատոննա: Դա 5972 թիվն է, որին հաջորդում է 18 զրո: 
  • Արեգակի կենտրոնում ջերմությունը հասնում է 14 միլիոն աստիճանի: Արեգակի էներգիայի պաշարը կապահովի նրա գոյությունը ևս 5 միլիարդ տարի: 
  • Կատուներն ու սագերը կարող են դիմանալ մինչև 100C ցրտի: 
  • Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթիկների վրա: 
  • Առյուծը գիշատիչ կենդանիներից ամենամեծն է, բայց ունի ամենափոքր սիրտը: 
  • Բույսերի մեջ ամենաարագը աճում է բամբուկը: Այն օրվա մեջ բարձրանում է մինչև 60 սանտիմետր: 
  • Կոնգո գետը 2 անգամ կտրում-անցնում է հասարակածը: 
  • Քամելեոնը մեկ աչքով կարող է նայել առաջ և վերև, մյուսով` հետ և ներքև: 
  • Շերամն ունի 12 աչք, 9 զույգ ոտք, 2 զույգ ծնոտ: 


Աֆորիզմներ (Սերն այն է, ինչ մնում է սիրահարվածությունից հետո...)


 
Կանայք սիրո մեջ նման են մահվան` անսպասելի հայտնվում են և չեն գալիս, երբ կանչում ես… Կամպոամոր
Սերը հաճախ վերցնում է խելքը , նրանցից ով ուներ և տալիս նրանց, ով չուներ… Դիդրո
Հրեշտակները այն անվանում են երկնային նեկտար, սատանաները դժոխային տանջանք, իսկ մարդիկ սեր… Հեյնե
Ոչ մի բան այնպես չի ուժեղացնում սերը, ինչպես անհաղթահարելի արգելքները... Լոպե դե Վեգա
Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ դարձնելը: Բավական է սիրել նրան... Սովաժոն
Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ... Անտուան դե Սենտ-Էկզյուպերի
Սիրո համար ժամկետ չկա, միշտ կարելի է սիրել, քանի դեռ սիրտը բաբախում է... Նիկոլայ Կարամզին 

Զարմանալի թվեր


Զարմանալի թվեր
Բազմապատկում 5-ով
Ամերիկացի դպրոցական, 10 տարեկան Կոլիկա Սմիթը առաջարկել է 5-ով բազմապատկելու եղանակ, որն արդեն կիրառվում է ԱՄՆ-ի դպրոցներում:
Հինգով բազմապատկելիս զույգ թիվը պետք է կիսել և վերջում ավելացնել զրո: Կստացվի ճիշտ պատասխան: Օրինակ, 148-ը պետք է բազմապատկել 5-ով: Թիվը կիսվում է` 74, վերջում ավելացվում է զրո, ստացվում է 740:
Նույնն օրինաչափությունն է նաև կենտ թվերի հետ: Կենտ թվից հանվում է 1, թիվը կիսվում է և վերջում ավելացվում 5: Օրինակ, 149x5-ի դեպքում 149-ից հանել 1, ապա 148-ը բաժանել 2-ի, 74-ին ավելացնել 5, կստացվի 745:
Ամենամեծ թվերը
Միլիոն
Միլիարդ
Տրիլիոն
Բիլիոն
Սիկստրիլիոն
Կվադրիտրիլիոն
Գուգոլ
 (1 գուգոլը հավասար է 10100-ի: Գուգոլի 10-րդ աստիճանը կոչվում է գուգոլպլեքս):

Առաջինը հայերեն


Առաջինը հայերեն 
  • ԱՄՆ-ի կինոյում նկարահանված առաջին հայուհին Ֆլորա Զաբելն է (Իզաբել Մանգասարյան): 
  • Առաջին հայ բժշկուհին եղել է Սուրեն Իշխանի կին Աղուիթան և ապրել է 3-րդ դարում: 
  • Առաջին հայ տիեզերագնացը ամերիկահայ Ջեյմս Բաղյանն է, որը 2 անգամ, եղել է տիեզերքում (ծնվ. է 1953թվ.): 
  • Առաջին հայ բանաստեղծուհին Սահակդուխտն է, որն ապրել է 8-րդ դարում: 
  • Աշխարհում առաջին գունավոր կինոնկարը (Բեկիի Շարպ), ստեղծել է Ռուբեն Մամուլյանը 1935թվ.: 
  • Առաջին ավտոմեքենան Հայաստան մտավ 1913թ.: 
  • Ժյուլ Վեռնի առաջին հայ թարգմանիչը Տիգրան Տետեյանն է (ՙԱշխարհի շրջանն 80 օրվա մեջ՚, 1875թ. Զմյուռնիա): 
  • Առաջին հայը, որ ոտք դրեց Բելգիայի հողին, Մակար եպիսկոպոսն էր (11-րդ դար): 
  • Առաջին հայը, որ բնակություն հաստատեց Ամերիկայում, Մարտին անունով նոր ջուղայեցի էր (1618թ.): 
  • Առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհին է Արուսյակ (Մարիամ) Փափազյանը: 
  • Առաջին հայկական մանկապարտեզը հիմնել է Սոֆյա Բաբայանը 1882թ. հուլիսին:

Հայն ու հայկականը


  • Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է "Տոնացույց": Այն գրվել է Կաֆայում 1434թ. և կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ, ամեն էջում 13 տող, իսկ չափսը 4X3,4 սմ է: 
  • Ամենամեծ հայերեն ձեռագիրը ՙՄշո Ճառընտիրն՚ է, որ Մշո վանք է բերվել 1205 թվականին: Այն գրել է Վարդան Կարնեցին, ծաղկել է Ստեփանոսը(1200-1202թթ.) Աստվածատուր Բաբերդացու պատվերով: 1829թվ. այն 2 մասի է բաժանվել: Առաջին կեսը կշռում է 15,2 կգ, 2-րդը կշռում է 12,3 կգ: Ամեն թերթը ունի 70,5X55,3 սմ մակերես:Ճառընտիրն ունի 605 թերթ: 
  • Լիբանանի սպորտի նախարարը 2002 թվ. Սեպուհ Հովնանյանն էր: 
  • Տիեզերքում կա 16,3 աստղային մեծությամբ աստղակերպ (Հրատի և Լուսնթագի միջև), որը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը: 
  • Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրված է 981 թ. Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը Դավիթ քահանան: 
  • 17-րդ դարի կեսերին Լվովում ապրում էր հայ վաճառական Ղազար Սլոնիովսկին, որը տիրապետում էր 78 լեզուների: 
  • Հովհաննես Թումանյանը ամբողջ կյանքում ժամացույց չի կրել, ոչ գրպանի, ոչ ձեռքի: Ժամացույց չի ունեցել նաև աշխատասենյակում: 
  • Քանդակագործուհի Նվարդ Զարյանը (Գրող Կոստան Զարյանի դուստրը)Հռոմի կենտրոնական կայարանի շենքի խճանկարի համար արժանացել է համաիտալական առաջին մրցանակի:

Նորաբաց ուսանողական կայք


http://economy.do.am/ Նորաբաց կայք տնտեսագետ ուսանողների և տնտեսագիտությամբ հետաքրքրվողների համար... կուրսային և դիպլոմային աշխատանքների, էլեկտրոնային գրքերի մեծ բազա, հոդվածներ, անվճար հայտարարություններ, ֆորում...