2011/05/29

Առաջինը հայերեն


Առաջինը հայերեն 
  • ԱՄՆ-ի կինոյում նկարահանված առաջին հայուհին Ֆլորա Զաբելն է (Իզաբել Մանգասարյան): 
  • Առաջին հայ բժշկուհին եղել է Սուրեն Իշխանի կին Աղուիթան և ապրել է 3-րդ դարում: 
  • Առաջին հայ տիեզերագնացը ամերիկահայ Ջեյմս Բաղյանն է, որը 2 անգամ, եղել է տիեզերքում (ծնվ. է 1953թվ.): 
  • Առաջին հայ բանաստեղծուհին Սահակդուխտն է, որն ապրել է 8-րդ դարում: 
  • Աշխարհում առաջին գունավոր կինոնկարը (Բեկիի Շարպ), ստեղծել է Ռուբեն Մամուլյանը 1935թվ.: 
  • Առաջին ավտոմեքենան Հայաստան մտավ 1913թ.: 
  • Ժյուլ Վեռնի առաջին հայ թարգմանիչը Տիգրան Տետեյանն է (ՙԱշխարհի շրջանն 80 օրվա մեջ՚, 1875թ. Զմյուռնիա): 
  • Առաջին հայը, որ ոտք դրեց Բելգիայի հողին, Մակար եպիսկոպոսն էր (11-րդ դար): 
  • Առաջին հայը, որ բնակություն հաստատեց Ամերիկայում, Մարտին անունով նոր ջուղայեցի էր (1618թ.): 
  • Առաջին հայ պրոֆեսիոնալ դերասանուհին է Արուսյակ (Մարիամ) Փափազյանը: 
  • Առաջին հայկական մանկապարտեզը հիմնել է Սոֆյա Բաբայանը 1882թ. հուլիսին:

Комментариев нет:

Отправить комментарий