2011/05/29

Հայն ու հայկականը


  • Ամենափոքր հայերեն ձեռագիրը կոչվում է "Տոնացույց": Այն գրվել է Կաֆայում 1434թ. և կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ, ամեն էջում 13 տող, իսկ չափսը 4X3,4 սմ է: 
  • Ամենամեծ հայերեն ձեռագիրը ՙՄշո Ճառընտիրն՚ է, որ Մշո վանք է բերվել 1205 թվականին: Այն գրել է Վարդան Կարնեցին, ծաղկել է Ստեփանոսը(1200-1202թթ.) Աստվածատուր Բաբերդացու պատվերով: 1829թվ. այն 2 մասի է բաժանվել: Առաջին կեսը կշռում է 15,2 կգ, 2-րդը կշռում է 12,3 կգ: Ամեն թերթը ունի 70,5X55,3 սմ մակերես:Ճառընտիրն ունի 605 թերթ: 
  • Լիբանանի սպորտի նախարարը 2002 թվ. Սեպուհ Հովնանյանն էր: 
  • Տիեզերքում կա 16,3 աստղային մեծությամբ աստղակերպ (Հրատի և Լուսնթագի միջև), որը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը: 
  • Ամենահին թղթյա հայերեն ձեռագիրը գրված է 981 թ. Ղուկաս գրչի ձեռքով: Նյութեր հավաքողը եղել է հայրը Դավիթ քահանան: 
  • 17-րդ դարի կեսերին Լվովում ապրում էր հայ վաճառական Ղազար Սլոնիովսկին, որը տիրապետում էր 78 լեզուների: 
  • Հովհաննես Թումանյանը ամբողջ կյանքում ժամացույց չի կրել, ոչ գրպանի, ոչ ձեռքի: Ժամացույց չի ունեցել նաև աշխատասենյակում: 
  • Քանդակագործուհի Նվարդ Զարյանը (Գրող Կոստան Զարյանի դուստրը)Հռոմի կենտրոնական կայարանի շենքի խճանկարի համար արժանացել է համաիտալական առաջին մրցանակի:

Комментариев нет:

Отправить комментарий