2011/06/30

Համաշխարհային առածանի

Ինդոնեզական
Մի նավը երկու նավապետ չի ունենա:
Փիղը հզոր է, բայց էլի ծնկի է իջնում:

Ֆրանսիական
Խեղդվողը չի նայում, թե ինչ ջուր է խմում:
Եթե երիտասարդությունը գիտենար..., եթե ծերությունը կարենար...

Շվեդական
Երիտասարդությունը գեղեցիկ դեմք ունի, ծերությունը` գեղեցիկ հոգի:

Աֆրիկյան
Կույրի համար բոլոր գույները մեկ են:
Կապիկը պոչն էլ կտրի, էլի կապիկ է:
Ավելի լավ է ոտքը սայթաքի, քան լեզուն:

Եթովպիական
Սխալվելու համար մի օրն էլ բավական է, ափսոսալու համար տարին էլ քիչ է:
Խոսքն առանց առածի, ինչպես ճաշն առանց աղի:

Ծիծաղը փոխում է մարդու տեսողական ընկալումը


Պրոֆեսոր Ջեք Պեստիգրյուն Կվինսլենդի համալսարանից գրել է, որ ծիծաղը ազդում է տեսողական ընկալման վրա և տառացիորեն փոխում շրջակա աշխարհը տեսնելու մեր հնարավորությունը...
Գիտնականի խոսքերով, աչքերից յուրաքանչյուրը պատկերն ուղարկում է ուղեղի տարբեր կիսագնդերին: Ընդ որում ուղեղը կանոնավոր, բայց աննկատ տեղափոխում է ուշադրությունը երկու մրցակից պատկերների միջև. այդ երևույթը ստացել է "երկանկյուն մրցակցություն" անվանումը: Դա հատկապես տեսանելի է օպտիկական խաբկանքների, ինչպես Նեկերի խորանարդի օրինակի վրա: Պեստիգրյուն նկատել է, որ երբ մարդը ծիծաղում է, երկանկյուն մրցակցությունը կորչում է, և մարդը ողջ պատրկերն ամբողջությամբ է տեսնում, պատրանքն անհետանում է: "Կարող եք վստահ լինել, որ այդ պահին դուք երկու կիսագնդերով միաժամանակ եք տեսնում",- բացատրում է ավստրալացի գիտնականը: Այն, որ ծիծաղը փոխում է ընկալումը, գիտնականը պատահական է իմացել. փորձերից մեկի ժամանակ այդ փաստը կամավորն է նշել: "Նա նկատել է, որ իմ կատակների վրա ծիծաղելիս, նրա մոտ հանկարծակի կորչում է երկանկյուն մրցակցությունը",- պատմում է Պեստիգրյուն, որն իր սեփական եզրակացությունը հաստատել է իր և 14 կամավորների մոտ: Պրոֆեսորը ցանկացողներին առաջարկում է ստուգել իր վարկածը. դուք ձեր ընկերոջը կարող եք գլուխկոտրուկ առաջարկել, ապա նրան ծիծաղեցնել և կանխագուշակել տեսողական ընկալման փոփոխությունը:

2011/06/24

Հումոր - ArmEco.RU

- Գիտե՞ս, տղաս, քո տարիքում Նապոլեոնը դասարանի լավագույն աշակերտն էր,- ասում է հայրը։
- Իսկ քո տարիքում նա արդեն Ֆրանսիայի կայսրն էր...

-----------------------------------------------------------

Հարց. Որ ես "բան" բառը չլինի, հայերն ինչ են անելու?
Պատասխան. Դե, մի բան կանեն էլի:

Հումոր ArmEco.RU

2011/06/18

Նորաձևությունը և գույները...


Նորաձևությունը` նորաձևություն, բայց իմացեք...
Գիտնականները գտնում են, որ ձեր զգեստի գույնն ազդում է շրջապատի վրա, մարդկանց տրամադրության և նույնիսկ ինքնազգացողության վրա: Օրինակ, կարմիր գույնն առաջացնում է հուզականություն, գրգիռ, բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում է շնչառությունը: Այն առաջ է բերում մի տեսակ ջերմության զգացում, զգացմունքների հեղեղ, բայց և արագ հոգնեցնում է: Դեղինը համարվում է ամենաուրախ գույնը, ստեղծում է բարձր տրամադրություն, կարգավորում է նյարդային համակարգի գրգռվածությունը: Նարնջագույնն առաջացնում է բավարարվածության, բարենպաստության զգացում, նաև կարգավորում է մարսողությունը: Մարդու օրգանիզմի համար առանձնապես բարենպաստ է կանաչ գույնը, որը թարմացնում է, հանգստացնում, օգնում անքնության և գերհոգնածության ժամանակ: Երկնագույնը նույնպես հանգստացուցիչ է նյարդային համակարգի համար. իջեցնում է արյան բարձր ճնշումը: Այս գույնը զովության ու թարմության զգացողություն է առաջացնում: Բանաստեղծները մանուշակագույնն անվանում են տրտմության ու թախծի գույն...


2011/06/08

Դեպի սիրտ տանող ուղին (խորհուրդներ կանանց)


Երկու բան է անհրաժեշտ տղամարդուն վտանգ և խաղ: Դրա համար էլ նա ձգտում է կնոջը, որպես ամենավտանգավոր խաղալիքի  (Ֆ. Նիցշե): Սակայն տղամարդկանց մեծամասնությունը անտեղյակ է կնոջ էության նրբություններին, որն էլ օգտագործելով`  կանայք կարող են ձգել նրանց դեպի իրենց:
Սիրելի աղջիկներ, Ժամադրության գնալիս միշտ հիշեք, որ տղամարդկանց մեծամասնությանը դուր են գալիս դժվար հասանելի և անկանխատեսելի կանայք: Մի մոռացեք նաև, որ տղամարդիկ էությամբ նվաճող են և չեն սիրում այն, ինչն հեշտությամբ է մատուցվում: Մի զանգահարեք նրան հաճախակի, այլ միայն խիստ անհրաժեշտության  դեպքում: Երբեք մի հարցրեք, թե նորից երբ եք հանդիպելու: Թող նա մտածի, որ դուք այլ կարևոր գործեր էլ ունեք: Ցանկալի չէ մի քանի հանդիպումներից հետո խոսել ամուսնության, այսինքն հարաբերությունները պաշտոնապես գրանցելու մասին: Դա  կարող է կործանարար ազդեցություն թողնել ձեր հարաբերությունների և փոխըմբռնման վրա: 
Տղամարդիկ նաև չեն սիրում, երբ իրենց մտքերը կամ արարքները հեգնանքով են ընդունվում կնոջ կողմից: Նրանք սիրում են ավելի ուժգին, երբ նկատում են, որ կանայք կարեկցանքով են մոտենում իրենց ծրագրերին: 
Երբեմն տղամարդուն դուր է գալիս կնոջ կամակորությունը, սառնությունը, որոնք լավ միջոց են նպատակին հասնելու համար: Բայց չպետք է չափը անցնել, քանի որ երբ զգացմունքները սկսեն բթանալ, կսկսեն անհետանալ նրա բարեհաճությունները, ներողամտությունը, և այդ ամենը ուղղակիորեն միայն կնյարդայնացնեն նրան: 
Պետք է նշել նաև, որ պետք չէ ձգտել ֆոտոմոդելի չափանիշների, քանի որ յուրաքանչյուր տղամարդ իր պատկերացումն ունի կնոջ, նրա նուրբ տեղերի, մարմնի կառուցվածքի, գեղեցկության, ինչպես նաև շարժուձևի և քայլվածքի մասին: Կարող է ստացվել այնպես, որ ձեր ընտրյալը նախընտրի այնպիսի չափանիշներ, ինչպիսին ունեք դուք…

http://economy.do.am/blog/depi_sirt_tanogh_owghin_xorhowrdner_kananc/2011-06-08-2

2011/06/04

Ինչ եք տեսնում նկարում?

Ինչն է ամենաշատը նյարդայնացնում տղամարդուն կնոջ արտաքինում...


«Men`s Health» ամսագրի անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, թե ինչն է կնոջ արտաքինի մեջ ամենաշատը զայրացնում տղամարդուն: Պարզվել է, որ ամենաշատը տղամարդկանց համբերությունից հանում են.


-Փնթի դիմահարդարումը կամ դրա չարաշահումը,
-ծխելն ու ծխախոտի հոտը,
-ալկոհոլի օգտագործումը,
-քրտնքի հոտը,
-օծանելիքի սուր հոտը,
-մազածածկ թևատակը, ոտքերն ու բիկինիի հատվածը,
-դեմքին ու ձեռքերին մազերի առկայությունը,
- հաստացած մարմինն ու ցելյուլիտը,
-ատամների խնդիրը (դեղնավուն, ծուռ, մետաղական կամ էլ դրանց բացակայությունը),
-իր մասին մեծ կարծիքը, պաթոսը, այնպիսի վարքագիծը, կարծես բոլորն իրեն պարտական են (հատկապես տղամարդիկ ու մտերիմները),
-համեստության բացակայությունը, անպարկեշտությունը,
-մեծամտությունը,
անխնամ մաշկը, մազերն ու եղունգները,
-եղունգների կարմիր լաքը, խամրած ու տանջված հայացքը,
-փոքր կուրծքն ու կախ հետույքը, թափթփված հագուստը,
-պիրսինգը, դաջվածքը (հատկապես խոշոր ու միագույն), այդ թվում` ունքերի ու շուրթերի դաջվածքը,
-չափից դուրս նիհարությունը, սպորտդահլիճ հաճախումների փոխարեն` սննդակարգը,
-ցածր կրունկները,
-«թունոտ-վարդագույն» գլամուրը,
-կիպ հագուստը կամ էլ մինին` գեր կառուցվածքին,
-ընդգծված ու պարապած մկանունքը,
-«արհեստական գեղեցկությունը»,
-փորը, մեծ խալերը,
-«տատիկի երջանկություն» ոճի սպիտակեղենը,
-հանած ու նկարած հոնքերը,
-արտաքինի հանդեպ մտահոգությունը,
-անդաստիարակությունն ու խանդոտությունը,
-մշտապես մաստակ ծամելը: