2011/06/30

Ծիծաղը փոխում է մարդու տեսողական ընկալումը


Պրոֆեսոր Ջեք Պեստիգրյուն Կվինսլենդի համալսարանից գրել է, որ ծիծաղը ազդում է տեսողական ընկալման վրա և տառացիորեն փոխում շրջակա աշխարհը տեսնելու մեր հնարավորությունը...
Գիտնականի խոսքերով, աչքերից յուրաքանչյուրը պատկերն ուղարկում է ուղեղի տարբեր կիսագնդերին: Ընդ որում ուղեղը կանոնավոր, բայց աննկատ տեղափոխում է ուշադրությունը երկու մրցակից պատկերների միջև. այդ երևույթը ստացել է "երկանկյուն մրցակցություն" անվանումը: Դա հատկապես տեսանելի է օպտիկական խաբկանքների, ինչպես Նեկերի խորանարդի օրինակի վրա: Պեստիգրյուն նկատել է, որ երբ մարդը ծիծաղում է, երկանկյուն մրցակցությունը կորչում է, և մարդը ողջ պատրկերն ամբողջությամբ է տեսնում, պատրանքն անհետանում է: "Կարող եք վստահ լինել, որ այդ պահին դուք երկու կիսագնդերով միաժամանակ եք տեսնում",- բացատրում է ավստրալացի գիտնականը: Այն, որ ծիծաղը փոխում է ընկալումը, գիտնականը պատահական է իմացել. փորձերից մեկի ժամանակ այդ փաստը կամավորն է նշել: "Նա նկատել է, որ իմ կատակների վրա ծիծաղելիս, նրա մոտ հանկարծակի կորչում է երկանկյուն մրցակցությունը",- պատմում է Պեստիգրյուն, որն իր սեփական եզրակացությունը հաստատել է իր և 14 կամավորների մոտ: Պրոֆեսորը ցանկացողներին առաջարկում է ստուգել իր վարկածը. դուք ձեր ընկերոջը կարող եք գլուխկոտրուկ առաջարկել, ապա նրան ծիծաղեցնել և կանխագուշակել տեսողական ընկալման փոփոխությունը:

Комментариев нет:

Отправить комментарий