2011/06/30

Համաշխարհային առածանի

Ինդոնեզական
Մի նավը երկու նավապետ չի ունենա:
Փիղը հզոր է, բայց էլի ծնկի է իջնում:

Ֆրանսիական
Խեղդվողը չի նայում, թե ինչ ջուր է խմում:
Եթե երիտասարդությունը գիտենար..., եթե ծերությունը կարենար...

Շվեդական
Երիտասարդությունը գեղեցիկ դեմք ունի, ծերությունը` գեղեցիկ հոգի:

Աֆրիկյան
Կույրի համար բոլոր գույները մեկ են:
Կապիկը պոչն էլ կտրի, էլի կապիկ է:
Ավելի լավ է ոտքը սայթաքի, քան լեզուն:

Եթովպիական
Սխալվելու համար մի օրն էլ բավական է, ափսոսալու համար տարին էլ քիչ է:
Խոսքն առանց առածի, ինչպես ճաշն առանց աղի:

Комментариев нет:

Отправить комментарий