2011/06/18

Նորաձևությունը և գույները...


Նորաձևությունը` նորաձևություն, բայց իմացեք...
Գիտնականները գտնում են, որ ձեր զգեստի գույնն ազդում է շրջապատի վրա, մարդկանց տրամադրության և նույնիսկ ինքնազգացողության վրա: Օրինակ, կարմիր գույնն առաջացնում է հուզականություն, գրգիռ, բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում է շնչառությունը: Այն առաջ է բերում մի տեսակ ջերմության զգացում, զգացմունքների հեղեղ, բայց և արագ հոգնեցնում է: Դեղինը համարվում է ամենաուրախ գույնը, ստեղծում է բարձր տրամադրություն, կարգավորում է նյարդային համակարգի գրգռվածությունը: Նարնջագույնն առաջացնում է բավարարվածության, բարենպաստության զգացում, նաև կարգավորում է մարսողությունը: Մարդու օրգանիզմի համար առանձնապես բարենպաստ է կանաչ գույնը, որը թարմացնում է, հանգստացնում, օգնում անքնության և գերհոգնածության ժամանակ: Երկնագույնը նույնպես հանգստացուցիչ է նյարդային համակարգի համար. իջեցնում է արյան բարձր ճնշումը: Այս գույնը զովության ու թարմության զգացողություն է առաջացնում: Բանաստեղծները մանուշակագույնն անվանում են տրտմության ու թախծի գույն...


Комментариев нет:

Отправить комментарий