2011/10/30

Արդյոք կա՞ սեր առաջին հայացքից

Արդյոք կա՞ սեր առաջին հայացքից

Միանշանակ պատասխան տալ, թերևս, հնարավոր չէ: Ոմանք գտնում են, որ իսկական սերը ծագում է հենց առաջին հայացքից, մի ակնթարթ, մի անակնկալ հայացք ու... հոգիդ տակնուվրա է լինում, փոխվում է վարքագիծդ, քեզ այլևս չես ճանաչում: Ոմանց կարծիքով էլ, եթե առաջին հայացքից ինչ-որ զգացում է ծագում, այնուամենայնիվ, ապա դա ամենևին էլ սեր չէ, պարզապես համակրանք է: Հատկապես կանայք այդ զգացումը շփոթում են սիրահարվածության հետ: Ըստ նրանց` այդպիսի սերը ավելի խաղի է նման, իսկ յուրաքանչյուր խաղ ենթադրում է մասնակիցներ, որոնք փնտրում են նոր տպավորություններ ու նոր արկածներ:

"Սերը պետք է աճի, զարգանա, և միայն իրար ճանաչելու արդյունքը կարող է սեր անվանվել",- սա է նրանց կարծիքը:
Այնուամենայնիվ, առաջին հայացքից ծնված սերը հզորագույն ուժ է: Այն կարող է մարդու կյանքում բեկումնային լինել: Կայծակնային արագությամբ ծնվելով` այն ցնցում է քեզ, մթագնում ուղեղդ... ու այլևս անհնար է դառնում կառավարել սիրտդ:

Հետաքրքիրն այն է, որ առաջին հայացքից ծնված սերը երբեք չի մոռացվում և միշտ իր տաքուկ տեղն ունի մարդու հիշողություններում: Եվ գոնե մեկ անգամ սիրահարվել է առաջին հայացքից, թերևս երբեք էլ չի մոռանա թե հանդիպման օրը, թե վայրը, և թե այդ օրվա եղանակը:
Ուրեմն, կա՞ սեր առաջին հայացքից:
"Սերը սկսվում է սիրուց",- ասում էին հին մտածողները: Եվ էական չէ` սիրահարվել ես առաջին, թե երկրորդ հայացքից: Կարևորն այն է, որ սերն այդ ամուր ու հարատև լինի, ու սիրածդմարդու մասին ակնթարթային հիշողությունն ամեն անգամ տակնուվրա անի հոգիդ...
Աղբյուր` ArmEco.am

2011/08/07

Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել:

Ցանկանո՞ւմ եք հասնել նպատակներին: Սկսեք գործել:

Ենթադրենք, դուք ունեք նպատակներ: Դուք ունե՞ք նպատակներ… Հույսով եմ` այո: Իսկ ի՞նչ նպատակներ են դրանք: Եթե ձեր նպատակները հստակ են, ապա վերցրեք թղթի մի կտոր և գրեք դրանք այդ թղթի վրա: Գրեցի՞ք: Շատ լավ, դա արդեն գովելի է: Իսկ եթե դժվարանում եք գրել կամ մտքներովդ ոչինչ չի անցնում, ուրեմն ձեր նպատակները այդքան էլ հստակ չեն: Հստակեցրեք դրանք: Դա շատ կարևոր է: Որպեսզի կարողանաք հասնել ձեր նպատակներին, դուք պետք է հստակ հասկանաք, թե դեպի ուր եք շարժվում:

Իսկ հիմա ամենակարևորը

Սկսեք գործել հենց հիմա: Կարևոր չէ, թե ժամը քանիսն է, կարևոր չէ, թե որտեղ եք դուք գտնվում, հենց հիմա արեք ինչ-որ բան, որը կմոտեցնի ձեզ ձեր նպատակներին: Հիշեք, ինչքան շատ եք դուք սպասում, ինչքան շատ եք ամեն ինչ հետաձգում, այնքան մեծ է հավանականությունը, որ ձեր ոգևորությունն ու մոտիվացիան վերջիվերջո կմարեն և դուք այդպես էլ ձեր նպատակներին չեք հասնի... մանրամասն` այստեղ:

2011/07/12

2011/07/09

ArmEco ուսանողական կայք... - Դոմենի գրանցում


Գրանցիր քո դոմենը հիմա!

www.
RU տիրույթում դոմենի արժեքը - 99 руб. (Դիտել զեղչերը »)
SU տիրույթում դոմենի արժեքը - 320 руб.
РФ տիրույթում դոմենի արժեքը - 99 руб.
Դոմենի գրանցման և ժամկետի երկարացման արժեքը:

Գրանցում եք շատ - վճարում եք քիչ! Ինչքան շատ դոմեն գրանցեք - այնքան մատչելի կլինի Ձեզ համար յուրաքանչյուր դոմենը! Դոմենի արժեքը Ձեզ համար կարող է իջեցվել մինչև 90 ռուբլի յուրաքանչյուր դոմենի համար!

Ժամկետի երկարացման արժեքն հավասար է գրանցման արժեքին!

Բաց մի թողեք նման հնարավորություն - գնեք Ձեզ համար դոմեն ամենաէժան գներով ավելի քան 30 տիրույթում!

Դոմենները գրանցվում են Ձեր անունով և անմիջապես դառնում միայն Ձերը:

Դոմենի գրանցման համար նախապես ստուգեք վերջինիս զբաղված կամ ազատ լինելը: Եթե այն ազատ է` Դուք կարող եք միանգամից գրանցել այն!
Ձեզ հասանելի է:
  • դոմենի ակնթարթային գրանցում;
  • ղեկավարման հարմարավետ վահանակ;
  • դոմենը գրանցվում է Ձեր անունով;
  • "Private Person" ֆունկցիան անվճար է;
  • անվճար DNS սերվեր;
  • վճարում WebMoney համակարգի միջոցով;
  • վճարում Я.Деньги-ի միջոցով;
  • վճարում Банк-ի միջոցով;
  • անոնիմ գրանցում;
  • 24/7 աջակցություն;
  • դոմենների մասսայական գրանցում;
  • զեղչերի ճկուն համակարգ;
  • գործընկեր դառնալու ծրագիր;
  • դոմեններ ավելի քան 30 տիրույթում;



ԳՐԱՆՑԵԼ ԴՈՄԵՆ

Գրանցման համար առկա են հետևյալ տիրույթները` ru, su, рф, com, net, org, info, biz, name, mobi և այլն

2011/06/30

Համաշխարհային առածանի

Ինդոնեզական
Մի նավը երկու նավապետ չի ունենա:
Փիղը հզոր է, բայց էլի ծնկի է իջնում:

Ֆրանսիական
Խեղդվողը չի նայում, թե ինչ ջուր է խմում:
Եթե երիտասարդությունը գիտենար..., եթե ծերությունը կարենար...

Շվեդական
Երիտասարդությունը գեղեցիկ դեմք ունի, ծերությունը` գեղեցիկ հոգի:

Աֆրիկյան
Կույրի համար բոլոր գույները մեկ են:
Կապիկը պոչն էլ կտրի, էլի կապիկ է:
Ավելի լավ է ոտքը սայթաքի, քան լեզուն:

Եթովպիական
Սխալվելու համար մի օրն էլ բավական է, ափսոսալու համար տարին էլ քիչ է:
Խոսքն առանց առածի, ինչպես ճաշն առանց աղի:

Ծիծաղը փոխում է մարդու տեսողական ընկալումը


Պրոֆեսոր Ջեք Պեստիգրյուն Կվինսլենդի համալսարանից գրել է, որ ծիծաղը ազդում է տեսողական ընկալման վրա և տառացիորեն փոխում շրջակա աշխարհը տեսնելու մեր հնարավորությունը...
Գիտնականի խոսքերով, աչքերից յուրաքանչյուրը պատկերն ուղարկում է ուղեղի տարբեր կիսագնդերին: Ընդ որում ուղեղը կանոնավոր, բայց աննկատ տեղափոխում է ուշադրությունը երկու մրցակից պատկերների միջև. այդ երևույթը ստացել է "երկանկյուն մրցակցություն" անվանումը: Դա հատկապես տեսանելի է օպտիկական խաբկանքների, ինչպես Նեկերի խորանարդի օրինակի վրա: Պեստիգրյուն նկատել է, որ երբ մարդը ծիծաղում է, երկանկյուն մրցակցությունը կորչում է, և մարդը ողջ պատրկերն ամբողջությամբ է տեսնում, պատրանքն անհետանում է: "Կարող եք վստահ լինել, որ այդ պահին դուք երկու կիսագնդերով միաժամանակ եք տեսնում",- բացատրում է ավստրալացի գիտնականը: Այն, որ ծիծաղը փոխում է ընկալումը, գիտնականը պատահական է իմացել. փորձերից մեկի ժամանակ այդ փաստը կամավորն է նշել: "Նա նկատել է, որ իմ կատակների վրա ծիծաղելիս, նրա մոտ հանկարծակի կորչում է երկանկյուն մրցակցությունը",- պատմում է Պեստիգրյուն, որն իր սեփական եզրակացությունը հաստատել է իր և 14 կամավորների մոտ: Պրոֆեսորը ցանկացողներին առաջարկում է ստուգել իր վարկածը. դուք ձեր ընկերոջը կարող եք գլուխկոտրուկ առաջարկել, ապա նրան ծիծաղեցնել և կանխագուշակել տեսողական ընկալման փոփոխությունը: